15:52 | 19.10.11 | Նորություններ | 3130

Ավարտվեց «Արեւորդի» փառատոնը

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 18-ին ավարտվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ անցկացված «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը:
 
Փառատոնի ամենալուրջ ձեռքբերումն այս տարի ֆիլմերի հագեցած ծրագիրն էր. ցուցադրվեցին ավելի քան 70 ֆիլմեր 30 երկրներից:

«Մեր առողջությունը, հետագա սերունդների առողջությունը վտանգված է ջրի եւ մթնոլորտի աղտոտվածության պատճառով: Մենք պետք է հասկանանք, եւ ներդնենք մեր երեխաների մեջ այն մտածողությունը, որ մարդը բնության տերը չէ, այլ լոկ մի մասնիկն է բնության, որը մեծահոգաբար իրեն կյանք է պարգեւել: Փառատոնը միջոց է հանդիսանում, որպեսզի մարդիկ գիտակցեն բնապահպանական խնդիրների լրջությունը եւ առնվազն հետ կանգնեն բնությանը վնաս պատճառող գործողություններից», - փառատոնի փակմանն ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը Բնապահպանական ֆիլմեր եւ Վայրի բնություն մրցութային ծրագրերի հաղթողներին հանձնեց հատուկ մրցանակներ` 500-ական ԱՄՆ դոլար յուրաքանչյուրին: Բացի այդ` Մանկապատանեկան ֆիլմեր ծրագրի հաղթողը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացավ տեսախցիկ: