15:52 | 19.10.11 | Նորություններ | 3015
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոխգործակցության հուշագիր է ստորագրել Երեւանն ու մարզերը ներկայացնող չորս կրթական հաստատությունների հետ:
Այդ հաստատություններն են` «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, Այ Էյ Բի Սենթեր ընկերությունը, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնը եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտը:
«Կուտակած փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու կարեւորության գիտակցումը շարժիչ ուժ դարձավ Վիվասել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի ստեղծման համար: Այս ծրագրի շրջանակում մենք համագործակցում ենք ոչ միայն երեւանյան, այլեւ` մարզային բուհերի եւ կրթական կենտրոնների հետ: Ընկերության ամենատարբեր վարչություններում մենք հյուրընկալել ենք ստաժավորում անցնող բազմաթիվ ուսանողների: Մեր աշխատակիցները դասավանդում են տարբեր բուհերում: Ապագայում սա կօգնի բավարարել աշխատանքի շուկայում առկա պահանջարկը, իսկ հայաստանցի երիտասարդներին կօգնի շարունակել ապրել եւ աշխատել Հայաստանում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: