10:11 | 17.10.11 | Նորություններ | 2364
Երեւան/Մեդիամաքս/. Windows 7 օպերացիոն համակարգը իր ժողովրդականությամբ անցել է Windows XP հարթակը եւ դարձել աշխարհում ամենաճանաչվածը:
2011-ի հոկտեմբերին նրա չափաբաժինը կազմել է 40,18%, իսկ Windows XP-ինը` 38,72%:
Դեռեւս մեկ տարի առաջ ցուցանիշները հետեւյալն էին` 22,71% եւ 53% համապատասխանաբար, նշում է Tochka.net-ը` վկայակոչելով StatCounter վիճակագրական աղբյուրի հաշվետվությունը:
Apple ընկերության Mac OS X հարթակի չափաբաժինը կազմում է 7,28%, Linux-ինը` չի գերազանցում 1%-ը:
Windows XP օպերացիոն համակարգի ժողովրդականությունը սկսել էր նվազել 2008-ի դեկտեմբերին: Այն ժամանակ այս հարթակի չափաբաժինը կազմում էր 76,89%:
Այժմ Microsoft-ն աշխատում է նոր` Windows 8 օպերացիոն համակարգի ստեղծման ուղղությամբ: