13:08 | 15.10.11 | Նորություններ | 1656

Ice Cream Sandwich-ի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 19-ին

Samsung-ը եւ Google-ը պաշտոնապես հաստատել են Ice Cream Sandwich Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի շնորհանդեսի ժամկետի մասին տեղեկատվությունը:  

Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 19-ին Հոնկոնգում: Նույն օրը Հոնկոնգում կանցկացվի All Things D AsiaD ասուլիսը, որին ելույթ կունենա Google-ի համահիմնադիր Էնդի Րուբինը:  

Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, Android Ice Cream Sandwich-ից բացի Samsung-ը եւ Google-ը կներկայացնեն նաեւ «գուգլֆոնի» հաջորդ տարբերակը, որը, հնարավոր է,  Nexus Prime կամ Galaxy Nexus անվանումը կստանա: 

Սկզբնապես Android-ի նոր տարբերակի շնորհանդեսը մտադրված էր անցկացնել հոկտեմբերի 11-ին Սան-Դիեգոյում, սակայն ընկերությունները տեղափոխեցին ժամկետները Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մահվան պատճառով: