10:04 | 15.10.11 | Նորություններ | 3503
Երեւան: Մեդիամաքս: Այսօր նախատեսված Yerevan Web Meetings 2011 նախագծի մեկնարկը հետաձգվել է մեկ օրով` Վիենա-Երեւան չվերթի չեղյալ հայտարարելու պատճառով:
Չվերթի չեղյալ հայտարարելու պատճառով Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին, ով պետք է վարի առաջին վարպետության դասը Yerevan Web Meetings 2011 նախագծի շրջանակներում, չի կարողացել ժամանել Հայաստան:
Սեբաստիան Մոլեսկիի վարպետության դասը կկայանա վաղը` հոկտեմբերի 16-ին:
Բոլոր ցանկացողները կարող են հոկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին մուտք գործել www.Itel.am կայք ու դիտել վարպետության դասի օնլայն հեռարձակումը (live streaming):
Սեբաստիան Մոլեսկին կխոսի Wiki գաղափարախոսության, Wikimedia եւ Wikipedia նախագծերի մասին, կներկայացնի Wikipedia-ի կամավորների ընկերակցության աշխատանքի հիմնական սկզբունքները:
Սեբաստիան Մոլեսկին գերմանական Wikipedia-ի համակարգողն ու դատավորն է: Նա նաեւ Մյունխենում գործող NetService24 GmbH ընկերության տնօրենն է:
Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ: