Պատրիս Քրիստոֆինի
17:38 | 14.10.11 | Նորություններ | 3220
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը այսօր Երեւանում մեկնարկած Տելեբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային “ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագան” կոնգրեսի գլխավոր հովանավորն է:
«Մեր Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է ծառայեցնել մեր տեխնոլոգիաները հանրային օգուտին, ներառյալ` առողջապահական ծրագրերին: Այս համաժողովին մենք մասնակցում ենք ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլ նաեւ մեր միջազգային փորձով: Մենք հրավիրել ենք Ֆրանս Տելեկոմի` e-առողջության լավագույն մասնագետներից մեկին` Պատրիս Քրիստոֆինիին, որն այսօր եւ վաղը զեկույցով է հանդես գալու եւ փորձելու է փոխանցել բազմաթիվ երկրներում ձեռք բերված մեր փորձը», ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Կոնգրեսը կտեւի երկու օր, որի ընթացքում տեղի կունենան պլենար եւ գիտական նիստեր, փորձագիտական քննարկումներ եւ կլոր սեղաններ, կկարդացվեն հիմնարար դասախոսություններ տելեառողջապահության եւ հարակից ոլորտների համաշխարհային ճանաչում առնվազն տասնհինգ փորձագետների կողմից: