ABBYY ընկերությունը հայտնել է iPhone օգտագործողների համար CardHolder ծրագրային լուծման թողարկման մասին, որը թույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես թվային այցեքարտ:
Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, արտադրանքն օգտագործում է տեքստի օպտիկական ճանաչման Mobile OCR Engine տեխնոլոգիաները, ճանաչում է այցեքարտի կոնտակտային ողջ տեղեկատվությունը եւ թույլ է տալիս խմբագրել արդյունքները, այդ թվում նաեւ կոնտակտային տվյալների տեսակները:
ABBYY-ի մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել բջջային հավելվածում անձնական արխիվի առկայությանը, որը թույլ է տալիս ըստ թեմատիկայի այցեքարտերը խմբերում պահել` աշխատանքային կապեր, հետաքրքրություններ եւ հոբբի, ինչն, ըստ ստեղծողների, էապես թեթեւացնում է անհրաժեշտ տեղեկատվության փնտրումը: Ընդ որում, այցեքարտի կոնտակտները չեն խառնվում iPhone-ի հասցեարանի տվյալների հետ եւ դրանք կարելի է տեղափոխել այլ սմարթֆոն կամ համակարգիչ` օգտագործելով iTunes-ի միջոցով սինքրոնիզացիան:
CardHolder-ը ճանաչում է տեքստերը 20 լեզուներով, միալեզու եւ բազմալեզու այցեքարտերով:
Ծրագիրը կարելի է գնել Apple AppStore-ում: