12:54 | 08.10.11 | Նորություններ | 2382
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում ընթացող ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսի ընթացքում վերջինիս պլատինե հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջարկում է բացառիկ ցածր գներով սմարթֆոններ:
«Այցելուներին առաջարկվելու է նաեւ մասնակցել վիճակահանությանը եւ շահել 3G WiFi երթուղիչ, ՄՏՍ Կոնեկտ մոդեմ կամ Samsung Google Nexus սմարթֆոն», - հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում:
«Ձգտելով հավատարիմ մնալ Հայաստանում տեխնոլոգիաների առաջատար լինելու սկզբունքին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղական շուկա է ներմուծում առկա ամենանորարար լուծումները: Մեր ընկերության գործունեության խթանը առաջընթացի ուժն է: Դա հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել հայաստանյան շուկայի պահանջարկը եւ սպառողի շահագրգռվածությունը` լավագույն եւ նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 9-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզա-Համերգային Համալիրում: