13:31 | 07.10.11 | Նորություններ | 1833

Արմենտելը պարգեւատրեց ամենալավ ֆուտբոլային վանկարկումների հեղինակներին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում սեպտեմբերին անցկացված ֆուտբոլային վանկարկում մրցույթի հաղթողներին:

Մրցույթի հաղթողներ Հրաչ Խաչատրյանը և Սամվել Կիրակոսյանը, որոնք հորինել էին վանկարկումներ նվիրված Հայաստանի ֆուտբոլի հավաքականին եւ նկարահանել այն տեսախցիկով, պարգևատրվեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերնաշապիկներով, ստացան Եվրո 2012 ընտրական փուլի հանդիպման Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր, ինչպես նաև բրենդային նվերներ:

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջող խաղը վերջին ժամանակներս  Beeline Armenia էջում  դարձել էր ակտիվ քննարկման թեմա: Ելնելով դրանից` մենք առաջարկեցինք մեր մասնակիցներին հորինել վանկարկումներ և այդ ձևով արտահայտել իրենց աջակցությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և միաժամանակ պայքարել մրցանակների համար»,- նշեց ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: