12:21 | 07.10.11 | Նորություններ | 2060

Samsung-ը փորձում է արգելել iPhone 4S-ի վաճառքը Ֆրանսիայում եւ Իտալիայում

Երեւան/Մեդիամաքս/. Samsung Electronics-ը փորձում է արգելել Apple-ի նոր iPhone 4S մոդելի վաճառքը Ֆրանսիայում եւ Իտալիայում, գրում է The Wall Street Journal-ը:

Հարավկորեական ընկերության հայտարարության համաձայն, Apple-ը շարունակում է կոպիտ ձեւով խախտել մտավոր սեփականության իրավունքը եւ օգտագործում Samsung-ի տեխնոլոգիաները, նշում է Ինտերֆաքսը:

Samsung-ի ներկայացուցիչը թերթին ասել է, որ վաճառքի արգելքի համար երկիր ընտրելուց ընտրությունը կանգնել է Ֆրանսիայի եւ Իտալիայի վրա, քանի որ դրանք “հիմնական շուկաներն են” Եվրոպայում:
 
Հաջորդ շաբաթ շարունակվող պատենտային վեճերի շրջանակներում Apple-ի եւ Samsung-ի իրավաբանները ԱՄՆ-ում, Նիդերլանդներում եւ Հարավային Կորեայում
կրկին կհանդիպեն դատական լսումների դահլիճներում: