ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիջիթեք ցուցահանդեսի բացմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիջիթեք ցուցահանդեսի բացմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիջիթեք ցուցահանդեսի բացմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիջիթեք ցուցահանդեսի բացմանը
12:21 | 07.10.11 | Նորություններ | 917
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի համագործակցության շնորհիվ այսօր կան լուրջ նախադրյալներ, որպեսզի ՏՏ ոլորտը դառնա Հայաստանի տնտեսության կարեւորագույն շարժիչներից մեկը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով Դիջիթեք ցուցահանդեսի բացմանը, վարչապետն ասել է, որ այսօր Հայաստանում ՏՏ ոլորտում գործում են շուրջ 300 ձեռնարկություններ` 5 500 աշխատողներով:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՏՏ ոլորտում տարեկան ներդրումների եւ ընդհանուր արտադրանքի ծավալը կազմում է $ 200 մլն, եւ այդ ծավալները ունենալու են առաջանցիկ աճի տեմպեր` գերազանցելով ՀՆԱ աճի տեմպերը ՀՀ-ում:
Այս տարի Դիջիթեք ցուցահանդեսին մասնակցում են 115 միջազգային եւ տեղական ընկերություններ, ինչը 70 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: