17:15 | 07.10.11 | Նորություններ | 1693

Համացանցում հայտնվել է Galaxy Nexus սմարթֆոնի վիդեոն

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ռումինական Gadget.ro կայքում հայտնվել է Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վիդեոն:

Nexus Prime կամ Samsung Galaxy Nexus-ն առաջին սմարթֆոնն է, որը աշխատելու է Ice Cream Sandwich պայմանական անունը կրող օպերացիոն համակարգով:

Մեկ ամիս առաջ Google-ի տնօրենների  խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն ասել էր, որ Ice Cream Sandwich կոչվող Android-ի նոր տարբերակը կթողարկվի մոտ ժամանակներս:

Ավելի վաղ Google-ի ներկայացուցիչներն ասում էին, որ նոր պլատֆորմն իր մեջ կներառի պլանշետային համակարգիչների եւ սմարթֆոնների համար ավելի վաղ թողարկված Android-ի բոլոր տարբերակները:

Galaxy Nexus սմարթֆոնի վիդեոն կարող եք դիտել այստեղ.