Երեւան/Մեդիամաքս/. Amazon-ը ներկայացրել է իր առաջին Kindle Fire պլանշետային համակարգիչը, որի կարժենա ընդամենը 199 դոլար:
Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող Kindle Fire պլանշետային համակարգիչն ունի յոթ դյույմանոց էկրան:
Այն կարելի է օգտագործել երաժշտություն լսելու, գրքեր ընթերցելու եւ տեսահոլովակներ դիտելու համար: Kindle Fire-ը չունի տեսախցիկ եւ բարձրախոս, իսկ ինտերնետ հնարավոր կլինի մուտք գործել միայն Wi-Fi միջոցով (3G-մոդուլը բացակայում է):
«Amazon-ը առավելություն ունի պլանշետների մյուս արտադրողների նկատմամբ` ինտերնետ-խանութի բազմամիլիոնանոց լսարանը, որը միշտ տեսնելու է նոր սարքի գովազդը: Սա իրական մրցակից է iPad համար», - կարծում է Evercore Partners ընկերության վերլուծաբան Քեն Սենը, գրում է “Վեդոմոստին”: