Երեւան/Մեդիամաքս/. Apple-ը լրագրողներին հրավիրել է մասնակցելու իր նոր հեռախոսի թողարկմանը նվիրված միջոցառմանը, որը կկայանա հոկտեմբերի 4-ին Կուպերտինոյում:
Այսպիսով Apple-ը պաշտոնապես հաստատել է iPhone 5-ի շնորհանդեսի ամսաթիվը:
Դեռ հայտնի չէ, թե ո՞վ կներկայացնի նոր հեռախոսը, բայց, ըստ ամենայնի, դա կլինի Apple-ի նոր գլխավոր տնօրեն Թիմ Կուկը: