10:50 | 23.09.11 | Նորություններ | 2237

iPhone 5-ի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 4-ին

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի կողմից երկար սպասված նորույթի` iPhone 5-ի շնորհանդեսը կարող է կայանալ արդեն հոկտեմբերի 4-ին: 

All Things Digital ռեսուրսի տվյալներով, նոր սմարթֆոնի շնորհանդեսը կանցկացնի Սթիվ Ջոբսի ժառանգորդ, Apple-ի ներկայիս գլխավոր տնօրեն Թիմ Քուկը: 

Սպասվող իրադարձության մասին լուրը ինտերնետ օգտագործողների ուշադրությունը սեւեռել է Քուկի անձին` հինգշաբթի օրը նրա անունը Google որոնողական համակարգում որոնման ամենահայտնի հարցումը դարձավ, գրում է BFM.ru-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ Apple-ը նախատեսում է iPhone-ը հոկտեմբերի 5-ին ցուցադրել: Միանգամից մի քանի հեղինակավոր պարբերականներ այդ միեւնույն ժամկետն էին նշում: Սակայն Apple-ում այդ տեղեկատվությունը ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի ստացել: 

Տեղեկություններն այն մասին, թե ինչպիսին է լինելու հաջորդ iPhone-ը, տարբեր են: Վարկածներից մեկի համաձայն, դա կլինի միանգամայն նոր սարքավորում, օրիգինալ դիզայնով, արբանյակի բարելավված նախագծով եւ 4-դյույմանոց Retina դիսփլեյով: Այլ աղբյուրները հակված են նորացված iPhone 4 տեսնել` iOS 5 օպերացիոն համակարգով, երկմիջուկային պրոցեսորով եւ 8 մեգապիքսել տեսախցիկով: