16:28 | 19.09.11 | Նորություններ | 3920

Յուքոմը 8000 դրամով առաջարկում է 3Մբթ/վ արագություն

Երեւան/Մեդիամաքս/. Յուքոմ ընկերությունը ավելացնում է իր բոլոր բաժանորդների ինտերնետ հասանելիության արագությունները: Խոստացված 1,5-2 անգամի փոխարեն սկզբնական 1Մբթ/վ արագություն ունեցող փաթեթը արագանում է 3 անգամ:

Այս նորությունը վերաբերվում է ընկերության հին եւ նոր բոլոր բաժանորդներին, ովքեր օգտվում են Յուքոմ ընկերության ինտերնետ կամ «Երեքը մեկում» ծառայությունից. որեւէ բաժանորդային պայմանագիր վերակնքելու անհրաժեշտություն չկա:

Այսպիսով, ընկերության նոր արագությունները հետեւյալն են.

U!Net Starter – 8000 դր. – 3 Մբթ/վ

U!Net Basic – 12000 դր. – 4 Մբթ/վ

U!Net Ultra – 15000 դր. – 6 Մբթ/վ

Երեքը մեկում փաթեթում գործում է «U!net Basic - 4 Մբթ/վ» արագությունը: