15:53 | 19.09.11 | Նորություններ | 1931

Facebook-ը երաժշտությամբ եւ վիդեոյով փոխանակվելու նոր պլատֆորմ կթողարկի

Երեւան/Մեդիամաքս/.Facebook-ն այս շաբաթ պաշտոնապես կներկայացնի իր նոր մեդիապլատֆորմը, որի միջոցով օգտագործողները կկարողանան հեշտությամբ փոխանակվել նախընտրած երաժշտությամբ, սերիալներով եւ ֆիլմերով:  

Այս մասին հայտնում է NYTimes-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Սպասվում է, որ պաշտոնական գործարկումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին` Սան Ֆրանցիսկոյում կայանալիք F8 developers-ի ասուլիսի ժամանակ:

Ինչպես գրում է Cnews-ը, Facebook-ը բազմաթիվ սերվերների հետ համաձայնագրեր է կնքել, որպեսզի իր օգտագործողները կարողանան իրենց քոնթենթը փոխանակել սոցիալական ցանցի ներսում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տարբեր երաժշտական ծառայություններին` Spotify, Rhapsody, Rdio, MOG եւ Deezer, որոնք Facebook-ի հետ արդեն համաձայնագիր են կնքել: