15:55 | 19.09.11 | Նորություններ | 2538

Plug & Play-ը ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում

Երեւան/Մեդիամաքս/.Առաջատար համաշխարհային ինկուբատոր Plug & Play-ն այս աշնանը ներկայացուցչություն կբացի Ռուսաստանում:

Հոկտեմբերի 12-ից 14-ը տեղի կունենա ընկերության ներկայացուցիչների այցը, որի շրջանակներում կընտրվեն նախագծի առաջին հինգ մասնակիցները: Փորձագետները համակարծիք են, որ այդ իրադարձությունը Ռուսաստանի համար կարելի է բեկումնային համարել, գրում է այսօր РБК Daily պարբերականը:

Global TechInnovations ընկերությունը սթարթափերի նախնական ընտրություն կանցկացնի: Մի քանի հարյուր նախագծերից, որոնք ընկերության կայքում դիմումներ են ներկայացնում, կընտրվեն մոտ 10-ը, որոնք էլ եզրափակիչ կանցնեն:    

Plug & Play Tech Center-ը հիմնադրվել է 1996 թվականին: Առաջին ինկուբացված ընկերություններից էին Logitech-ը, PayPal-ը, Google-ը: 2006-ից բիզնես-ինկուբատորի փորձագետները կարողացել են օգնել 600 ընկերությանը վենչուրային ֆինանսավորման ավելի քան $750 մլն դոլար ներգրավել: