16:29 | 17.09.11 | Նորություններ | 3265

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պարգեւատրել է Պատվո շքանշանով

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով:

Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ` «ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար»: