16:59 | 16.09.11 | Նորություններ | 3305

ՀՀ նախագահին կներկայացվի ՏՀՏ ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթ

Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանում կկայանա Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների ոչ պաշտոնական ֆորումը, որի ընթացքում կքննարկվի ՀՀ նախագահին ներկայացվելիք ՏՀՏ ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միությունում (ԻՏՁՄ), բարեփոխումների առաջարկությունների փաթեթը մշակվել է՝  հիմք ընդունելով ԻՏՁՄ վարչության և Սերժ Սարգսյանի ապրիլին կայացած հանդիպման արդյունքները:

Ֆորումին կմասնակցեն ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ՏՀՏ ոլորտի շուրջ 70 ընկերությունների ղեկավարներ:

Ֆորումի ընթացքում քննարկվեն նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բարեփոխման հայեցակարգը, ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի նախագիծը, ինչպես նաեւ կանցկացվեն վերոհիշյալ ծրագրերի շուրջ դոնոր կազմակերպությունների ժողովը եւ նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի հիմնադիր համագումարը: