15:54 | 16.09.11 | Նորություններ | 3476

Orange-ը «WiFi անկյուններ» է բացել ԵՊՀ-ում եւ ՀՊԱՀ-ում

Երեւան/Մեդիամաքս/.Orange-ն այսօր «WiFi անկյուններ» է բացել Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը,  Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ շուտով անվճար Orange WiFi ինտերնետից կարող են օգտվել նաեւ ԵՊԼՀ եւ  ԵրՊՏԻ ուսանողներն ու դասախոսները:

«Որպես պատասխանատու ընկերություն մեր կարեւորագույն նպատակներից է ինտերնետը եւ հաղորդակցման ժամանակակից մեթոդները հասանելի դարձնել բոլորին: Վստահ եմ, որ WiFi անկյունները կհեշտացնեն ուսանողների ուսումնական գործընթացը եւ թույլ կտան նաեւ խնայողություններ անել»,-ասել է Բրունո Դյութուան:

Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) առաջարկությամբ: