15:19 | 16.09.11 | Նորություններ | 4064

Յուքոմը անվճար Wi-Fi ինտերնետով կապահովի Գիտությունների ակադեմիայի եւ Հայաստանի ազգային գրադարանները

Երեւան/Մեդիամաքս/.Յուքոմ ինտերնետ-պրովայդերը անվճար Wi-Fi ինտերնետով կապահովի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնարար գրադարանի եւ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան համագործակցության պայմանագիր են այսօր Երեւանում ստորագրել Յուքոմի տնօրեն Հայկ Եսայանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը եւ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է ապագայում անվճար ինտերնետով ապահովել նաեւ ԳԱԱ մի շարք ինստիտուտների գրադարանները: