09:48 | 15.09.11 | Նորություններ | 2473

Google-ը Intel-ին ներգրավել է Android-ի օպտիմիզացիայի գործընթացում

Երեւան/Մեդիամաքս/.Intel-ը եւ Google-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել` Intel-ի կողմից արտադրվող Atom պրոցեսորների համար Android բջջային օպերացիոն համակարգի հետագա տարբերակների օպտիմիզացիայի նպատակով:

Այսպիսով, նշում է Reuters-ը, համակարգիչների պրոցեսորներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը փորձում է դուրս գալ սմարթֆոնների բուռն աճ ապրող շուկա:

2012-ի կեսին կթողարկվեն օպտիմիզացված ОС Android-ի հիման վրա աշխատող առաջին հեռախոսները, հաղորդել են Intel-ի ներկայացուցիչները: Ընկերությունը դժվարություններ ունի` կապված համակարգիչների վաճառքի դանդաղ տեմպերի հետ, եւ առայժմ չի կարողացել վստահորեն դուրս գալ նոր բջջային սարքերի` պլանշետների եւ սմարթֆոնների շուկա:

Ժամանակակից սմարթֆոններում` սկսած iPhone-ից մինչեւ Android օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող տարբեր մոդելները, կիրառվում են այնպիսի ընկերությունների չիպեր, ինչպիսիք են Texas Instruments-ը կամ Samsung-ը, որոնք էլ իրենց հերթին ստեղծվել են ARM Holdings-ի արտոնագրված տեխնոլոգիանների հիման վրա: Էներգիայի օգտագործման տեսակետից այդ չիպերը համարվում են առավել արդյունավետ, ինչը բջջային տեխնիկայի հիմնական գործոնն է: