Երեւան/Մեդիամաքս/. Samsung-ը եւ Microsoft-ը պատրաստվում են թողարկել Windows 8 օպերացիոն համակարգով գործող պլանշետ:
Եթե հավատանք Korea Economic Daily թերթի անանուն աղբյուրին, սարքի ներկայացումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 13-ից 16-ը BUILD ստեղծարարների Անահեյմում կայանալիք ասուլիսի ժամանակ, գրում է Вести.ru-ն:
Պլանշետի տեխնիկական բնութագրերի մասին ոչ մի հիշատակում չկա: ThisIsMyNext տեխնոբլոգը ենթադրում է, որ պլանշետի “միջուկի” մեջ կարող է մտնել NVIDIA Kal El (Tegra 3) չորս միջուկային գերարտադրողական բջջային պրոցեսորը:
Հերթական՝ Windows 8-րդ տարբերակը ունիվերսալ կլինի եւ կկարողանա գործել ինչպես համակարգչում, այնպես էլ նոութբուքերում եւ պլանշետներում: