17:08 | 08.09.11 | Նորություններ | 2989

ԱրմենՏել-ը երկարաձգում է Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) երկարաձգում է «Beeline երկրներ» ծառայության սեզոնային զեղչը մինչեւ 2011թ-ի սեպտեմբերի 15-ը:

Ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում «Mobitel» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49 դրամ/րոպե սակագնով, ինչպես նաեւ զանգահարել Վրաստանի եւ Հայաստանի բոլոր բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

«Հարեւան Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը շարունակում է բարձր պահանջարկ վայելել Հայաստանի կապի միասնական օպերատորի բաժանորդների շրջանում: Ընդառաջելով բաժանորդների կարիքներին, «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ակցիայի ժամկետը` առաջարկելով մեր հայրենակիցներին մատչելի եւ հարմարավետ կապ իրենց հարազատների եւ բարեկամների հետ շփվելու համար», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: