17:03 | 08.09.11 | Նորություններ | 1848

Google-ը շուտով կներկայացնի Ice Cream Sandwich նոր պլատֆորմը

Երեւան/Մեդիամաքս/. Google-ի տնօրենների  խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը` Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով Dreamforce կոնֆերանսին, ասել է, որ Ice Cream Sandwich կոչվող Android-ի նոր տարբերակը կթողարկվի մոտ ժամանակներս: 

Ինչպես հաղորդում է Thenextweb.com-ը, Էրիկ Շմիդտն ասել է, որ Ice Cream Sandwich-ը ընկերության ներսում օգտագործվող անվանում է: Նա նշել է, որ պլատֆորմը կթողարկվի հոկտեմբեր-նոյեմբերին:

Ավելի վաղ այս տարի Google-ի ներկայացուցիչներն ասում էին, որ նոր պլատֆորմն իր մեջ կներառի պլանշետային համակարգիչների եւ սմարթֆոնների համար ավելի վաղ թողարկված Android-ի բոլոր տարբերակները: