11:42 | 08.09.11 | Նորություններ | 1794

Apple-ը սոցիալական ցանց է պատրաստում iPhone եւ iPad օգտագործողների համար

Երեւան/Մեդիամաքս/.Աշնանը կարող է սկսել գործել հատուկ iOS-սարքերի համար նախատեսված սոցիալական ցանցը:

Նման սարքերի թիվն արագորեն աճում է, եւ այդ պատճառով Apple-ի անձնական ծառայության գործարկումը օգտագործողների շփման եւ կոնտենտի փոխանակման համար լիովին տրամաբանական է, գրում է Cnews-ը:

Ընդ որում, նոր ցանցի մասին հստակ տեղեկատվություն դեռեւս չկա: Այդպես, 9to5 Mac-ի տեղեկատվության համաձայն, Apple-ի նոր ծառայությունը թույլ կտա տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում օգտագործողի ընկերները տվայլ պահին: Իսկ AppleInsider-ը գրում է, որ Find My Friends կոչվող նոր նախագիծը սոցցանցերի ստանդարտ գործառույթները կունենա, ինչպիսիք են Following-ը, Pending-ը եւ Accepting-ը: