13:04 | 02.08.11 | Նորություններ | 2545

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները կարող են ուղարկել 3 անգամ շատ SMS-հաղորդագրություններ նույն գնով

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները (բացառությամբ «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների) կկարողանան ուղարկել 3 անգամ շատ SMS-հաղորդագրություններ նույն գնով, հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:

Օպերատորի հետվճարային սակագնային պլաններն ունեն 6 SMS-փաթեթներ 500-ից 5000 դրամ արժողությամբ, որոնք նախկինում ներառում էին 50-ից 1000 հաղորդագրություններ:

Այսուհետ հաղորդագրությունների թիվը կկազմի 150-ից 3000 հատ: