10:57 | 02.08.11 | Նորություններ | 2980

    Lenovo ThinkPad Tablet պլանշետը էժանացել է

    Երեւան/Մեդիամաքս/. Վերջերս ներկայացված Lenovo ThinkPad Tablet պլանշետը գնորդները կկարողանան ստանալ արդեն օգոստոսի 23-ին, գրում է 3Dnews.ru-ն:

    Դեռեւս չլինելով ազատ վաճառքի մեջ, Lenovo ThinkPad Tablet-ն արդեն էժանացել է. 16 Գբթ մոդելի գինն այժմ կազմում է $480 նախկին $500-ի փոխարեն:

    Lenovo նոր պլանշետը Android 3.1 օպերացիոն համակարգի հիման վրա է աշխատում:

    Պլանշետի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ: