15:53 | 29.07.11 | Նորություններ | 3220

ԱրմենՏել-ը գործարկել է Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է Hi-Line  «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին:

Հաճախորդին առաջարկվում են Hi-Line  «Օպտիմալ 128», «Օպտիմալ 256», «Օպտիմալ 512», «Օպտիմալ 1024» եւ «Օպտիմալ 2048» սակագնային փաթեթները համապատասխանաբար` 4 500, 6 000, 8 000, 12 000 եւ 15 000 դրամ ամսական բաժանորդավճարով:

Հաճախորդը կարող է անցում կատարել Hi-Line  «Օպտիմալ» սակագնային փաթեթի շրջանակում ցանկացած ժամանակ` առանց սահմանափակումների եւ լրացուցիչ վճարների:

“Հայաստանի խոշորագույն պրովայդերի այս առաջարկը հարմարավետ կլինի այն հաճախորդներին, ովքեր  ցանկանում են միանալ Beeline ինտերնետ ծառայությանը, սակայն չեն նախատեսում օգտվել ծառայությունից մեկ տարվա ընթացքում”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներից մեկին միանալու դեպքում բաժանորդից չի գանձվում միացման վճարը: Մոդեմի արժեքը բաժանորդը կարող է վճարել միանվագ կամ տարաժամկետ` 6 ամսվա ընթացքում: