11:39 | 29.07.11 | Նորություններ | 2212

Մարկ Ցուկերբերգը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ ԶԼՄ գործիչների ցուցակը

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գլխավորում է Guardian թերթի կողմից կազմված` Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների ամենաազդեցիկ անձանց ցուցակը:

Նախորդ տարի առաջին հորիզոնականն էին զբաղեցնում News Corporation-ի ղեկավար Ռուպերտ Մերդոքը եւ նրա որդի Ջեյմս Մերդոքը: Սակայն վերջերս տեղի ունեցած սկանդալը խարխլեց նրանց դիրքերը, եւ Ջեյմս Մերդոքը լքեց առաջին տասնյակը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, երկրորդ հորիզոնականում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, երրորդում` Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Լարի Փեյջը, չորրորդ հորիզոնականում` BBC-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնը: Հնգյակը եզրափակում է Apple կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսը: