16:38 | 28.07.11 | Նորություններ | 2165

Պլանշետների շուկայում Android-ը կհասնի Apple-ին 2015-ին

Երեւան/Մեդիամաքս/. Առաջիկա չորս տարիներին կշարունակվի Apple-ի մենաշնորհը պլանշետների շուկայում, ասվում է  Informa Telecoms and Media-ի զեկույցում: Զեկույցի հեղինակների կարծիքով, Android օպերացիոն համակարգը միայն 2013-ին լուրջ «հարձակում» կսկսի iOS նկատմամբ եւ 2015-ին կհավասարվի Apple-ին, իսկ մեկ տարի անց, առաջատար դիրք կզբաղեցնի:

Ընկերությունը կանխատեսում է, որ երբ 2015-ին Android-ը հավասարվի iOS-ին, շուկայում ամեն տարի վաճառքի կհանվի 230 մլն պլանշետ, որոնցին 87 մլն-ը, ըստ կանխատեսումների, կաշխատեն Android, իսկ 90 մլն-ը` iOS համակարգով:

“Պլանշետների հաջողության եւ անհաջողության հարցում վճռորոշ են երեք գործոններ` ապրանքանիշը, վաճառքի ուղիների հասանելությունը եւ արտադրանքի որակը, այդ թվում` առաջարկվող ծրագրային ապահովումը”, - ասել է Informa Telecoms and Media-ի գլխավոր վերլուծաբան Դեւիդ ՄքՔեւինը:

“Ներկայումս iPad-ը առաջատար է բոլոր երեք բնագավառներում, սակայն Apple-ի առավելությունը սկսել է նվազել”, - ասել է նա: