10:56 | 02.08.11 | Նորություններ | 1910

Apple-ի հետ վեճի պատճառով Ավստրալիայում արգելել են Samsung Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. Ավստրալիայի դաշնային դատարանի նիստի ժամանակ Apple-ի փաստաբան Սթիվեն Բուրլին մեղադրել է Samsung-ին ամերիկյան ընկերությանը պատկանող 10 պատենտների խախտման մեջ եւ պահանջել է արգելել Samsung Galaxy Tab 10.1-ի վաճառքը Ավստրալիայի տարածքում:

Ինչպես գրում է 3Dnews.ru-ն, ըստ դատավճռի, Samsung-ը չի գովազդի եւ չի վաճառի Ավստրալիայի տարածքում Galaxy Tab 10.1 պլանշետն այնքան ժամանակ, մինչեւ ընկերության դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ որոշում կայացվի:

Եթե հայցվորի մեղադրանքները չհաստատվեն եւ դատարանը որոշում կայացնի հօգուտ Samsung-ի, ապա Apple պարտավոր կլինի հարավկորեական ընկերությանը փոխհատուցում վճարել Samsung Galaxy Tab 10.1 իրացման դադարեցման հետեւանքով առաջացած բոլոր կորուստների համար: