16:30 | 27.07.11 | Նորություններ | 3344

Հնդկական սուպերհամակարգիչն արդեն ուղարկվել է Հայաստան

Երեւան: Մեդիամաքս: Հնդկական Param սուպերհամակարգիչն արդեն ուղարկվել է Հայաստան, հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Indian Express թերթը:

Բարձր տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնը Երեւանում կստեղծվի երկու ամսվա ընթացքում. ներկայումս Հայաստանի մայրաքաղաքում պատրաստում են կենտրոնի տարածքը:

Նախագծի իրականացման գործընկերներն են հնդկական Բարդ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը (Centre for Development of Advanced Computing) եւ հայկական Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Հայ-հնդկական կենտրոնը կգործի Երեւանի պետական համալսարանի տարածքում: Հնդկական կողմի ներդրումների ծավալը կենտրոնի սարքավորումների համար կազմել է շուրջ $ 1 մլն:

Param սուպերհամակարգիչը օգտագործվելու է համակարգիչների, համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովման հնարավորությունների մեծացման (High Performance Computing), կենսաինֆորմատիկայի եւ քիմիայի ոլորտներում հետազոտությունների անցկացման նպատակով: