10:35 | 27.07.11 | Նորություններ | 1847

Mozilla-ն համակարգիչների եւ բջջայինների համար կստեղծի սեփական օպերացիոն համակարգ

Երեւան/Մեդիամաքս/. Mozilla ընկերությունը, որը հիմնել է Firefox ինտերնետ բրաուզերը, մտադիր է այս տարվա վերջին համակարգիչների եւ բջջային սարքերի համար թողարկել սեփական օպերացիոն համակարգ /ՕՀ/:

Փորձագետները կասկածում են, որ այս նախագիծը ֆինանսապես հաջող կլինի, սակայն նշում են, որ շուկային անհրաժեշտ են նոր օպերացիոն համակարգեր, այսօր գրում է ՌԲԿ Daily-ն:

Նախատեսվում է, որ ՕՀ-ում շեշտը կդրվի HTML 5 արդի արձանագրությամբ գրված վեբ-հավելումների վրա: Սմարթֆոնների համար նախատեսված Mozilla օպերացիոն համակարգը հիմնվելու է բաց եւ վերամշակված Android OS կոդի վրա, սակայն չի սատարելու Android Market-ի հավելումները: