17:02 | 26.07.11 | Նորություններ | 2915

Հանձնաժողովը կքննարկի Հայաստանի էլեկտրոնային առեւտրի ոլորտի օրենսդրական բացերը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի հանձնարարականով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի էլեկտրոնային առեւտրի ոլորտի օրենսդրական բացերը եւ երկամսյա ժամկետում կներկայացնի համապատասխան առաջարկություններ:    

Այս հարցն այսօր քննարկվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստումը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նշվել է, որ օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես, վերաբերում են մաքսային ոլորտին:

Նիստում անդրադարձ է արվել էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ առաջացող խնդիրներին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների եւ ընկերությունների ներկայացուցիչներին աշխատանքային խմբի շրջանակներում քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները եւ ներկայացնել առաջարկություններ: