Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 24-ին կայացել է Beeline Extreme 2011 կամ Jeep Trial 2011 միջազգային բաց առաջնությունը:
4×4 Off Road ակումբի կազմակերպած մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից եւ Իրանից:
Beeline Extreme 2011-ի առաջին փորձնական պտույտը կատարեցին ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ մրցույթի կազմակերպիչ, 4×4 Off Road ակումբի տնօրեն Արտաշես Ստեփանյանը:
«Ժամանակին ես էլ եմ զբաղվել այս մարզաձևով: Այն մեծ ադրենալին է տալիս, էքստրիմի սիրահարների համար ժամանցի յուրահատուկ ձեւ է: Մեր ընկերությունը ողջունում է նման միջոցառումների կազմակերպումն ու կոչ անում ավելի ակտիվ լինել. պատահական չէ, որ փորձնական պտույտին ես էլ մասնակցեցի»,- BRAVO.am կայքին ասել է Իգոր Կլիմկոն: