16:31 | 12.07.11 | Նորություններ | 3088

Բեռլինի հնագույն համալսարանը եւ Google-ը հետազոտական համալսարան են հիմնել

Երեւան/Մեդիամաքս/. Գումբոլդտի անվան Բեռլինի համալսարանը Google-ի հետ համատեղ հետազոտական համալսարան է հիմնել, հայտնել է Lenta.ru-ն` վկայակոչելով AP-ն:

Google-ն որոշել է $6,41 մլն տրամադրել համալսարանի առաջին երեք տարիների գործունեության համար:  

Նոր հետազոտական համալսարանը կուսումնասիրի ինտերնետի զարգացման ընթացքը, հասարակության, գիտության, քաղաքականության եւ տնեսության վրա ինտերնետի ազդեցությունը: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նորամուծություններին, ինտերնետի ոլորտում քաղաքականությանը եւ զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաեւ իրավունքի փիլիսոփայությանը եւ սահմանադրական իրավունքին:

Համալսարանի պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի վերջին:

Հիմնադիր-գործընկերներ են հանդիսանում Բեռլինի արվեստի համալսարանը, Սոցիալական հետազոտությունների Բեռլինի գիտական կենտրոնը եւ Համբուրգի համալսարանը:

Գումբոլդտի անվան Բեռլինի համալսարանը Բեռլինի չորս համալսարաններից հնագույնն է, այն հիմնվել է 1809 թվականին: