17:39 | 08.07.11 | Նորություններ | 3784

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդերին «խոսել երեխայի, սեթեւեթ կամ այլմոլորակայինի ձայնով»

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր ներկայացրել է “Փոխիր ձայնդ” նոր ծառայությունը, որի շնորհիվ “բաժանորդը կարող է զանգահարել մտերիմներին ու խոսել նրանց հետ երեխայի, սեթեւեթ կամ այլմոլորակայինի ձայնով”:
 
Ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը.

Երեխայի ձայն -991
Սեթեւեթ ձայն -992
Այլմոլորակայինի ձայն- 993:

Օրինակ, 077297777 համարի բաժանորդի հետ երեխայի ձայնով խոսելու համար պետք է  զանգահարել 991077297777:
 
“Փոխիր ձայնդ” ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):

Ծառայությունը գործում է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում: