15:50 | 27.06.11 | Նորություններ | 3405

ԱրմենՏել-ն ընդլայնում է է Android-ով գործող Beeline բրենդավորված սմարտֆոնների տեսականին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) սկսել է Beeline U8500 բրենդավորված սենսորային սմարտֆոնի վաճառքը:

Beeline U8500 գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա: Այն հագեցված է 3.2 Mpxl տեսախցիկով` տեսագրման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM եւ 3G ցանցերում, չափերն են` 58x112x12.8մմ, քաշը` 115գր.: Սմարտֆոնը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում` 86.500 դրամով:

“ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է ընդլայնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ներկայացված բրենդավորված հեռախոսների տեսականին: Առաջարկելով նոր բազմաֆունկցիոնալ սմարտֆոն մատչելի գնով` մենք բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռում առավելագույն հարմարվետությամբ օգտվել կապի միասնական օպերատորի ծառայությունների լայն տեսականուց”, - նշել է “ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սմարտֆոնի Էկրանի անկյունագիծը 3,2 դյույմ է, չափը` 480x800 pxl: Հաղորդագցման հնարավորություններն են ` WAP, GPRS, EDGE, HSDPA, WiFi եւ Bluetooth: Հեռախոսի հիշողության ծավալը 512ՄԲ է, որը կարելի է ընդլայնել մինչեւ 32ԳԲ` Micro-SD հիշողության քարտի միջոցով: Սմարտֆոնն ունի mp3-նվագարկիչ եւ FM ռադիո:

Beeline U8500 սմարտֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի: