12:05 | 27.06.11 | Նորություններ | 2979

    Հայաստանում Facebook-ից օգտվողների թիվը վերջին ամսում աճել է 9 հազարով

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Facebook-ից օգտվողների թիվը վերջին ամսում աճել է 8.960 հոգով, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով Socialbakers.com կայքը:

    Աղբյուրի տվյալներով, վերջին ամսում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցում հայ օգտվողների տոկոսային աճը կազմել է 5.31 %:

    Ներկայումս Հայաստանում հաշվառվում է Facebook-ի 177.800 օգտվող, որոնց 52 % կանայք են, իսկ 48 %-ը` տղամարդիկ: