11:07 | 25.06.11 | Նորություններ | 2641

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բարձրացրել է “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ” եւ “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+” սակագնային պլանների ներբեռնման արագությունը

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը տեղեկացրել է, որ այսուհետ “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ” փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 6-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին նույնպես կկազմի 512 Կբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Նմանապես, “ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+” փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 11-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին կկազմի 1 Մբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Մանրամասն տեղեկություններն առկա են www.vivacell.am կայքում: