18:55 | 24.06.11 | Նորություններ | 3864

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է շատ ցածր սակագներ` արտասահմանից Հայաստան զանգահարելու համար

Ըստ գտնվելու վայրի` Հայաստան զանգերի սակագները կկազմեն. Վրաստան` 65 դրամ, Լեռնային Ղարաբաղ` 90 դրամ, Ռուսաստան` 90 դրամ, Միացյալ Արաբական Էմիրություններ` 90 դրամ, Թուրքիա` 190 դրամ, ԱՊՀ (բացառությամբ Ռուսաստանի)`290 դրամ, Եվրոպա` 390 դրամ, այլ երկրներ` 690 դրամ: 

Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում, զանգ կատարելու համար` ուղարկել հետևյալ հրահանգը` *101*հեռախոսահամար# :

Հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով: Հրահանգն ուղարկելուց վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան զանգ եւ կկարողանա շփվել իր մտերիմների հետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից: