18:03 | 24.06.11 | Նորություններ | 3267

Մեկնարկում է «Հայփոստ - Մարաթոն – 2011» ծրագիրը

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերությունն այսօր հայտարարել է “Հայփոստ-Մարաթոն-2011» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում մինչեւ տարեվերջ կվերաբացվեն «Հայփոստ»-ի 50 նորացված բաժանմունքներ` 12-ը Երեւանում, 38-ը` մարզերում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, ծրագիրը նախատեսում է բաժանմունքների նորացում թե արտաքին տեսքի, թե տեխնիկական վերազինման, թե ժամանակակից ենթակառույցների ներդրման առումով:

Բոլոր նորացված բաժանմունքներում ավանդական եւ ոչ ավանդական փոստային ծառայություններից բացի կտրամադրեն ֆինանսական եւ կոմերցիոն բազմաբնույթ ծառայություններ: Հաճախորդներին կառաջարկվեն նաեւ ինտերնետային կապ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:  

Նորացված բաժանմունքներ կվերաբացվեն Երեւանում (12 բաժանմունք), Արագածոտնի մարզում (2 բաժանմունք ), Արարատի մարզում  (4 բաժանմունք), Արմավիրի մարզում (1 բաժանմունք), Գեղարքունիքի մարզում (4 բաժանմունք),  Լոռու մարզում  (5 բաժանմունք), Կոտայքի մարզում (7 բաժանմունք), Շիրակի մարզում  (2 բաժանմունք), Սյունիքի մարզում (6 բաժանմունք), Տավուշի մարզում(3 բաժանմունք) եւ Վանաձորի մարզում (4 բաժանմունք):