15:42 | 23.06.11 | Նորություններ | 3198

Hi-Line-ի բաժանորդները կարող են ինտերնետում առավելագույն արագությամբ խաղալ Counter-Strike 1.6

ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline)` համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ, ներկայացրել է Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը:

Խաղային սերվերը տեղակայված է www.playgame.am հասցեով, որտեղ ներկայումս հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը:

Սերվերի շնորհանդեսը տեղի է ունեցել Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում:   

“Օնլայն խաղերը մեծ ճանաչում են վայելում, եւ բնականաբար օգտվողներին ավելի հարմար է խաղալ տեղական արտոնագրված սերվերում: Դա օգնում է հասնել առավելագույն որակի, եւ խաղալիս բարձրացնում է սերվերի արձագանքելու արագությունն իրական ժամանակում: Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը թույլ կտա բավականին բարձրացնել ինտերնետ-հասանելիության որակական նկարագիրը` նպաստելով Հայաստանի ներսում տրաֆիկի կենտրոնացմանը”, - նշել է ԱրմենՏել ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված եւ բջջային ինտերնետի բոլոր օգտվողներին հասանելի է www.playgame.am ռեսուրսը: Իսկ Hi-Line ծառայությունից օգտվող բաժանորդները սերվերին դիմելիս կստանան  առավելագույն արագություն` անկախ իրենց սակագնային փաթեթից:  www.playgame.am կայքում խաղալու համար բաժանորդին անհրաժեշտ է ձեռք բերել եւ տեղադրել համակարգչի վրա Counter-Strike 1.6 խաղի անհատական արտոնագրված տարբերակը:

Մոտ ապագայում PlayGame.am կայքի կողմից առաջարկվող խաղերի ցանկը կընդլայնվեն Counter-Strike Source, Need for Speed, Medal of Honor եւ այլ խաղերով: