11:57 | 23.06.11 | Նորություններ | 1406

Ներկայացվել է նոր Opera ինտերֆեյսը

Opera բրաուզերի ստեղծողները ներկայացրել են ծրագրային նոր փաթեթ, որի հիմնական առանձնահատկությունն է արդիականացված ինտերֆեյսը՝ Featherweight կոդային անվանմամբ:

Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, նոր ինտերֆեսյի հիմնական առանձնահատկություններն են.  

- գործիքների պանելի նոր նշանների հավաքածուն,
- ֆոնի եւ սահմանների համար ավելի վառ եւ փափուկ գույները,  
- կարգավիճակի նորացված տողը (ինչպես դիզայնի տեսանկյուինից, այնպես էլ տեղեկատվության):

Հեղինակները նշել են, որ իրականացված փոփոխությունները Featherweigh նախագծի իրականացման առաջին քայլն են հանդիսանում: