10:02 | 22.06.11 | Նորություններ | 1561

Թողարկվել է Firefox բրաուզերի հինգերորդ տարբերակը

Mozilla Foundation-ը թողարկել է Firefox բրաուզերի հինգերորդ տարբերակը, որը կարելի է ներբեռնել www.firefox.com կայքում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, բրաուզերի նոր տարբերակում բարելավված է աշխատանքը HTML5-ի եւ Javascript-ի հետ, օպտիմալացված է համակարգչի ռեսուրսների օգտագործումը:

Զգալի նորարարություն է համարվում  "Do-not-track" գործողությունը, որը միացնելուց բրաուզերը հաղորդագրություն է ուղարկում կայքերին այն մասին, որ բաժանորդը չի ուզում կիսվել իր այցելությունների պատմությունով:

Ընդհանուր առմամբ, ի տարբերություն բրաուզերի չորրորդ տարբերակի, Firefox 5-ում առկա են ավելի քան հազար տարբեր ուղղումներ եւ նորարարություններ:
Փոփոխության է ենթարկվել նաեւ բրաուզերի արտաքին տեսքը:

Firefox 4-ը թողարկվել էր ս.թ. մարտին: