10:02 | 22.06.11 | Նորություններ | 2106

    Nokia-ն կթողարկի MeeGo-ի հիման վրա առաջին ու վերջին սմարթֆոնը

    okia ընկերությունը ներկայացրել է նոր Nokia N9 սմարթֆոնը`MeeGo օպերացիոն համակարգի հիման վրա:

    Սակայն, ինչպես գրում է RBC Daily-ին, վերլուծաբանների կարծիքով, նոր սմարթֆոնի թողարկումը չի կանխի ընկերության շուկայական մասնաբաժնի կրճատումը “խելացի” հեռախոսների հատվածում: Սա MeeGo-ի հիման վրա թողարկված առաջին եւ վերջին հեռախոսն է, մնացած բոլոր մոդելները կստեղծվեն Windows Phone պլատֆորմի հիման վրա:

    Տարեսկզբին Nokia-ն Microsoft-ի հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր եւ հայտարարել Windows Phone պլատֆորմին անցնելու մասին: