18:31 | 21.06.11 | Նորություններ | 3639

ԱրմենՏելը ներկայացնում է Վրաստանում ռոումինգ ծառայության նոր սեզոնային զեղչ

ԱրմենՏել ընկերությունը հայտարարում է “Beeline երկրներ” ծառայության նոր սեզոնային զեղչի մեկնարկի մասին:

Ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում “Mobitel” ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով:

“Beeline երկրներ” ծառայությունը գործում է մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

“Հանդիսանալով կապի միասնական օպերատոր և ռոումինգ գործընկերների քանակով ավանդական առաջատար Հայաստանում, “ԱրմենՏել” ընկերությունը կրկին խթանում է սակագների իջեցումը, այդ թվում միջազգային կապի: Մեր նախաձեռնությունը նպատակ ունի  դարձնել կապի ծառայություններն ավելի մատչելի, իսկ մեր հայրենակիցների հանգիստը հարևան երկրում ավելի հարմարավետ”, - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Beeline երկրներ” ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: