18:39 | 21.06.11 | Նորություններ | 1891

Foursquare-ի լսարանը գերազանցել է 10 մլն մարդը

Foursquare սերվիսը հայտարարել է 10-միլիոներրորդ օգտվողի գրանցման մասին:

Ինչպես հաղորդում է 3dnews.ru-ն, նախագծի ստեղծողները կարողացել են նման արդյունքի հասնել ռեսուրսի գործարկումից ընդամենը 2 տարի եւ 3 ամիս անց:   

Որեւէ հասարակական վայրում գտնվելով` ռեստորան, սրճարան, հյուրանոց, կինոթատրոն, խանութ եւ այլն` օգտվողը ակտիվացնում է Foursquare գեոլոկացիոն հավելվածը իր նեթբուքի կամ սմարթֆոնի վրա եւ նշում է իրեն տվյալ վայրում:  

Նախագծի ամենաակտիվ մասնակիցներին, ովքեր բոլորից հաճախ են գտնվում տվյալ վայրերում, «քաղաքապետ» կոչում է շնորհվում:

Foursquare-ը հասանելի է ինչպես վեբ-ծառայության տեսքով, այնպես էլ iOS-ում, Windows Mobile-ում, Android-ում, Symbian-ում, BlackBerry-ում հավելվածների տեսքով: